Ահաբեկչական հարձակման հետեւանքով 39 մարդ է զոհվել

Ահաբեկչական հարձակման հետեւանքով 39 մարդ է զոհվել

Ահաբեկչական հարձակման հետեւանքով առնվազն 39 մարդ զոհվել է Բուրկինա-Ֆասոյի հյուսիսում։ Այս մասին հայտնում է Faso-ն, վկայակոչելով այդ երկրի կառավարության տարածած հայտարարությունը։ Հարձակումները տեղի են ունեցել Սում նահանգում՝ Սիկգաջի գյուղի վրա։

Ահաբեկչական խմբավորումներից դեռեւս ոչ մեկը չի ստանձնել բռնարարքի պատասխանատվությունը։ Հայտնի է նաեւ, որ այդ շրջանը իշխանությունները մեծ թվով ուժայինների են կենտրոնացրել, իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ։