Հատուկ ծառայության նախկին ղեկավարը կարող է դառնալ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ 

Հատուկ ծառայության նախկին ղեկավարը կարող է դառնալ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ 

Reuters-ը, վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելին նշանակել Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ։ «Նա հստակ դիտարկվում է այդ պաշտոնի համար»,- պարբերականին փոխանցել է վերջինիս զրուցակիցներից մեկը, ով ծանոթ է Թրամփի անցումային թիմում տիրող տրամադրություններին։

Միաժամանակ նաեւ նշվում է, որ վերջնական որոշում այդ հարցի առնչությամբ դեռ կայացված չէ, ինչպես եւ կայացված չէ վերջնական որոշում կապված այն բանի հետ, թե ինչ ռազմավարություն է որդեգրելու Թրամփի վարչակազմը, երբ անցնի իշխանության։ Սակայն այն, որ Թրամփն իր կարեւորագույն զինակիցներից մեկին դիտարկում է այդ պաշտոնի համար, կարող է վկայել այն մասին, որ ԱՄՆ ընտրյալ նախագահը պատրաստ է բանակցությունների Իրանի հետ։