Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար նոր հիմնադրամ կստեղծվի 

Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար նոր հիմնադրամ կստեղծվի 

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կառաջարկի դաշինքի՝ առաջիկա հուլիսին ԱՄՆ-ում կայանալիք գագաթնաժողովին ստեղծել նոր հիմնադրամ՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Հիմնադրամի տնօրինության տակ, ըստ նախագծի, պետք է լինի 100 միլիարդ դոլարի չափով գումար։ Դրամական միջոցները գոյանալու են դաշինքի անդամ երկրների կատարած հատկացումներից։

Նախատեսվում է, որ վերոնշյալ գումարը կհատկացվի 5 տարվա ընթացքում։ Այս տեղեկատվությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը դեռեւս չի հաստատել կամ հերքել։ Հայտնի է նաեւ, որ նման հիմնադրամ ստեղծելու համար պետք է դաշինքի բոլոր անդամների հավանությունը եւ մինչեւ հուլիս առաջարկը կվերանայվի եւ կփոփոխվի։