Ռուս գործարարները եկել են Հայաստան, բախվել են խնդիրների ու գնացել Վրաստան

Ռուս գործարարները եկել են Հայաստան, բախվել են խնդիրների ու գնացել Վրաստան

Եթե մենք նայում ենք 2020 և 2021թվականների ցուցանիշների համեմատությամբ, ապա 2020 թվականին ունեցած տնտեսական անկումը 2021թվականի ընթացքում չենք կարողացել վերականգնել, մինչդեռ տարածաշրջանի երկրները, մասնավորապես  Վրաստանը, ոչ միայն վերականգնել է, այլև ունեցել է տնտեսական աճ։ Տնտեսական աճը եղել է սպասարկման և ծառայությունների ոլորտում, ինչը աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնի վրա է եղել՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ 
ռուս գործարարներ  եկել են Հայաստան, Հայաստանում բախվելով խնդիրների, թողել և գնացել են Վրաստան։ Այս մասին քիչ առաջ «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Կարող էինք ասել, որ Հայաստանը ռեալ տնտեսական աճ ունի,եթե արդյունաբերության մեջ ունենայինք հստակ ցուցանիշներով աճ։ Տնտեսական աճի մեջ որոշակի դեր է ունեցել շինարարությունը,որը պայմանավորված է եկամտահարկով բնակարանների ձեռքբերման օրենքի հետ։ Մարդիկ շտապում են բնակարաններ գնել ու բնականաբար   շինարարությունը  որոշ չափով աճել է։ Այս ցուցանիշները հնարավոր է մինչև տարեվերջ չշարունակվեն և տարեվերջին ունենանք այլ պատկեր»,- հավելեց նա: