Մոլդովան կողմ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում․ Մոլդովայի ԱԳՆ

Մոլդովան կողմ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում․ Մոլդովայի ԱԳՆ

Մոլդովայի Արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացիայի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Քիշնեւը անհանգստությամբ է հետեւում հայ-ադրբեջնական սահմանին ռազմական բախումներին, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Ցավակցելով զոհերի հարազատներին եւ մտերիմներին, Քիշնեւը կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ շարունակել ջանքեր ներդնել իրադրության հետագա էսկալացիան կանխելու եւ երկարատեւ քաղաքական լուծում գտնելու համար։ Իսկ ահա այդ կարգավորումը Մոլդովայում տեսնում են միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա, հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։