Կրակել է միգրանտի դեմքին

Կրակել է միգրանտի դեմքին

Նախորդ գիշեր Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Սոֆիյսկի փողոցում տեղի է ունեցել կոնֆլիկտ տեղացու եւ Թուրքմենստանից ժամանած միգրանտի միջեւ։ Կոնֆլիկտի արդյունքում միգրանտը ստացել է հրազենային վնասվածք այտի շրջանում։ Այս մասին հայտնում է Piter TV-ն։ Միգրանտը հոսպիտալացվել է։ Իրավապահները պարզել են, որ միգրանտին հրազենային վնասվածք հասցնողը եղել է Անդրեյ Մ-ն։ Նա 46 տարեկան է։ Տղամարդուն ձերբակալել են այսօր։ Նա այժմ գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում։ Հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանություն» հոդվածով։