Երևանի քաղաքապետի տեղակալը՝ ներկայացնելով Ամանորի բյուջեն՝ իր բանավոր խոսքում 271 մլն-ի փոխարեն նշել է 277 մլն թիվը

Երևանի քաղաքապետի տեղակալը՝ ներկայացնելով Ամանորի բյուջեն՝ իր բանավոր խոսքում 271 մլն-ի փոխարեն նշել է 277 մլն թիվը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետի տեղակալը՝ ներկայացնելով Ամանորի բյուջեն՝ իր բանավոր խոսքում 271 մլն-ի փոխարեն նշել է 277 մլն թիվը, սխալ է տեղի ունեցել։

«Որոշ լրատվականներ վերցրել են 271 մլն-ին գումարել են 277 մլն, ստացել են 548 մլն թիվը և հրապարակել են որպես 2020 ամանորյա բյուջե։

Ու հիմա ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը, որը նույնպես հրապարակել է այս կեղծ թիվը, առաջարկում է ներկայացնել ողջ ամանորյա ծախսերի փաստաթղթերը, որ ընդունի, որ ակնհայտ սխալ թիվ է հրապարակել»,-նշում է նա։