Վրաերթի ենթարկողը ոստիկանական մեքենա է եղել

Վրաերթի ենթարկողը ոստիկանական մեքենա է եղել

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Պռոշյան-Լեո խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի երիտասարդ աղջկա։ Տեղեկությունը նախնական էր, վստահ չեն՝ իսկապես Փաշինյանի՞ն սպասրկող ավտոշարասյան մեքենաներից է եղել աղջկան հարվածողը, թե՞այլ մեքենա, միայն տեսել են, որ շարասյունն անցել է, որից հետո նկատել են գետնին ընկած երիտասարդ աղջկա մարմին։

Մեզ ասացին, որ ոստիկանությւոնը քիչ անց հաղորդագրություն կտարածի դեպքի վերաբերյալ: Իսկ մինչ այդ մեզ հաջողվեց պարզել, որ վրաերթի ենթարկողը եղել է ոստիկանության ավտոմեքենա, ավելի շուտ՝ ճանապարհային ոստիկանության, որն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին ապասարկող ավտոշարասյանը։

Ավելի մանրամասն՝ քիչ անց: