Գաղտնի բանակցություններ են վարում 

Գաղտնի բանակցություններ են վարում 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդականները գաղտնի այցով գտնվում են Սաուդյան Արաբիայում, որտեղ բանակցություններ են ունենում սաուդական միապետության ներկայացուցիչների հետ՝ նավթի արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Էր-Ռիյադում են մասնավորապես Սպիտակ տան՝ Մերձավոր Արեւելքի հետ քաղաքականության կոորդինատոր Բրետ Մակ-Գրուկը եւ Պետդեպարտամենտի գլոբալ էներգա-անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Խոխշտեյնը։

ԱՄՆ-ն մասնավորապես հույս ունի, որ կկարողանա Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվել նավթի արդյունահանման ավելացման մասին, որպեսզի հնարավորություն ունենա ռուսական նավթի նկատմամբ, Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, լայն շրջանակ ներառող սանկցիաներ սահմանել։ Միաժամանակ նաեւ՝ Բայդենի վարչակազմը հույս ունի, որ այս տարվա միջանկյալ ընտրություններից առաջ կկարողանա նվազեցնել վառելիքի գները ներքին շուկայում։