«Հաջորդը քեզ են խփելու․․․»․ ոստիկանության աշխատակիցը՝ Հրայր Թովմասյանին

«Հաջորդը քեզ են խփելու․․․»․ ոստիկանության աշխատակիցը՝ Հրայր Թովմասյանին

Երեկ լրատվամիջոցներն արձանագրեցին, թե ինչպես էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լաց լինում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի տան շենքի բակում։ Թովմասյանը, որը մտերիմ էր Կուտոյանի հետ, հուզվել էր ԱԱԾ նախկին տնօրենի անժամանակ ու ողբերգական մահվան լուրը լսելով, և շենքի բակում ուղղակի չկարողացավ զսպել արցունքները։

Այդ կադրերը հայտնվեցին համացանցում, եղան տարբեր մեկնաբանություններ օգտատերերի կողմից։ Մեկնաբանություն թողնողներից մեկն էլ ոստիկանության ծառայող է, որը Հրայր Թովմասյանի հասցեին գրել էր․ «․․․Հաջորդը քեզ են խփելու․․․»։

Այս մեկնաբանությունը պատկերող լուսանկարները իր էջում հրապարակել է ՀՀԿ անդամ Գեղամ Պետրոսյանը։ Ոստիկանության աշխատակցի այս մեկնաբանությունը առաջացրել է օգտատերերի զայրույթը, թե ինչպես կարող է իրավապահ կառույցի աշխատակիցը նման մեկնաբանություն թողնել որևէ քաղաքացու, այդ թվում՝ ՍԴ նախագահի հասցեին, որը, ըստ էության, իրենից սպանության սպառնալիք է ենթադրում։