Չինաստանում 19 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում կարանտին է հայտարարվել

Չինաստանում 19 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում կարանտին է հայտարարվել

Չինական իշխանությունները որոշում են կայացրել Ուհան քաղաքում կարանտին հայտարարել։ Նշենք, որ սա այն քաղաքն է, որտեղ բռնկվել եւ որտեղից սկսել էր տարածվել կորոնավիրոսը։ Դադարեցվելու է տրանսպորտային հաղորդակցությունը քաղաքի ներսում։

Դադարեցվելու են նաեւ արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր ձեւերը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Նշենք, որ ներկայումս կորոնավիրուսից մահացածների թիվը 17 է, հիվանդացածների թիվը՝ ավելի քան 400։