«Я тебе один умный вещь скажу, только ты не обижайся»

«Я тебе один умный вещь скажу, только ты не обижайся»

Վրաց փորձագետ Գելա Վասաձեն արժանապատիվ մեկնաբանել է երկու եղբայրական երկրների առողջապահական գերատեսչությունների միջեւ ծագած փոքր, բայց ոչ այնքան հաճելի միջադեպը: Հատկապես դիպուկ է նրա հարցադրումը. «Քանի՞ մարդ կիմանար Թորոսյանի այս հայտարարության մասին, եթե այդ մասին չհնչեցներ «Իմեդի» գլխավոր համաճարակաբանը»: Ի դեպ, հայկական լրատվա­միջոցներն էլ ետ չեն մնում «Իմեդի»-ից (հանկարծ չվիրավորվեն մեր վրաց բար­եկամները):

2007թ. Թբիլիսիում անցկացվում էր ԱՊՀ առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի 5-րդ նիստը, որին ներկա էր նաեւ խորհրդի նախագահ Եվգենի Պրիմակովը, ով մեծացել էր Թբիլիսիում, եւ որտեղ ուներ ինչպես վրացի, այնպես էլ հայ ընկերներ: Երկու ժողովուրդներն էլ նրան սրտամոտ էին: 

Նշված միջոցառման շրջանակներում նախատեսված էր մշակութային մաս, այցելություններ տարբեր ձեռնարկություններ: Այցելեցինք Թբիլիսիի կոն­յակի գործարան:  Գործարանի տնօրենը հակիրճ ներկայացրեց գործարանի ստեղծման ու զար­գացման պատմությունը, խոսեց վրացական կոնյակի համաշխարհային համ­բավի մասին՝ նշելով նաեւ, որ Դավիթ Սարաջիշվիլին կոնյակի գործա­րան է կառուցել Երեւանում: Երբ նա խոսքն ավարտեց, Եվգենի Պրիմակովը շրջվեց դեպի ինձ եւ ժպիտով հարց­րեց. «А как думают наши армянские друзья про это?»։ Իմ պատաս­խանը, նույնպես ժպիտով, եղավ. «Евгений Максимович, ну какая проблема может быть между братскими народами? Какая разница, чей коньяк лучше и где был построен первый коньячный завод на Кавказе? Главное то, что оба коньяка одинаково повышают взаимопонимание людей»: Բոլորով ծիծաղեցինք…

Ինչ վերաբերում է համաճարակային իրավիճակին, ապա մենք միայն ուրախ ենք, որ Վրաստանում մեծ չէ կորոնավիրուսի տարածումը, «շահադիտական» տես­անկ­յունից. գործարարները երկկողմ կգործեն անխափան, իսկ հայ զբոսաշրջիկները կշարունակեն այցելել կոլորիտային Թբիլիսի, ծովափ: Պետք չէ անտեղի որոնել Վրաստանում համավարակի ցածր մակարդակի պատճառները: Հնարավոր է, որ վրաց ժողովրդի գենից լինի, կամ այլ պատճառներ լինեն, օրինակ՝ որ մեր հա­րեւան­ները լավ գինիներ շատ են օգտագործում:

Համարենք միջադեպն ավարտված եւ չնեղանանք միմյանցից, հարգելի հայեր եւ վրացիներ:
ՀԳ. Ты любишь долма? Нет. Потому что у вас не умеют готовить долма! Только теперь не скажи, что у нас и сациви не умеют готовить. У нас в Дилижане в кухне открываешь кран - вода течёт - второе место занимает в мире. А первое в Ереване, да?

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ