Մարդու կյանքը փրկելը բոլոր օրենքներից վեր է
Քիչ առաջ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ Վարդ Սիմոնյանի բուժումը կիրականացվի լրիվ անվճար։ Բառացի մեջբերում անեմ․ «Սիրելիներ, հենց նոր տեղեկացրեցին, որ ՎԱՐԴ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲՈՒԺՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ԱՆՎՃԱՐ Է»։
Գրառմանն անմիջապես արձագանքեց Նորք Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը.
«Բարև Ձեզ, հարգելի տիկին Անահիտ Բախշյան։
ՄտաՈրական բանակը թող հանգիստ լինի, մենք զբաղվում ենք ու զբաղվել ենք պացիենտով անկախ իր ով լինելը( Բժշկական մոտեցումն է դա) և անկախ Ձեր և այլոց «հետևելու»։
Ինչ վերաբերվում է ֆինանսական հարցերին, «Նորք Մարաշ» ԲԿ-ում ամեն ինչ իրականացվում օրենքի սահմաններում, տվյալ դեպքը նույնպես լիարժեք պ/պ սահմաններում է իրականացվում։ Առողջություն բոլորին, Աստված պահապան։
Նորք Մարաշ բժշկական կենտրոնին ծանոթ եմ Հրայր Հովակիմյանով։ Սրտաբանի մասին գիրք էի ուզում գրել, նույնիսկ սկսել, վերնագիրը ընտրել էի՝ «Մարաշի արքան», բայց ամփոփում չեղավ՝ ինչ- ինչ պատճառներով։ Հիացած էի բժշկական կենտրոնի աշխատանքով։ 2018-ից հետո կենտրոն չեմ գնացել և հուսով եմ, որ այն իր նախկին բարձունքի վրա է։ Գուցե կենտրոնը ինձ հարազատ համարելով է, որ անմիջապես որսացի տնօրենի գրառումը։ Բովանդակությունն իրոք սքանչելի է՝ անկախ պացիենտի ով լինելուց, անկախ «այլոց հետևելու» զբաղվում ու զբաղվելու են պացիենտով։ Օգտագործում եմ սրտաբանի «պացիենտ» բառը։ Ըմբռնումով մոտեցա նաև, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ում ամեն ինչ իրականացվում օրենքի սահմաններում և Վարդի բուժումը նույնպես համապատասխանում է դրան։ Մի բան չհասկացա։ Ինչու՞ «Նորք Մարաշ» -ի տնօրենը գրել է «ՄտաՈրական բանակը թող հանգիստ լինի․․․»։
Նախ բառի գրության ձևը չեմ հասկանում։ Եթե խոսքը վերաբերվում է «Որակին», որակով մարդը պետք է ուրախ լինի, իրեն հանգիստ զգա, որ մարդու կյանք է փրկվում, եթե այլ բան նկատի ունի, այս պարագայում դա տեղին չէ․․․ Հիվանդի բուժմանը զուգընթաց քաղաքականություն ներարկելը տհաճ բան է։ Առողջություն Վարդին ու բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն բուժման։ Եվ կեցցե նաև այն տնօրենին, ով ֆինանսական օրենքից կարող է շեղվել՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին փրկելու համար։
Մարդու կյանքը փրկելը բոլոր օրենքներից վեր է։ Ֆինանսական օրենքներից։
Կարծիքներ