Հոխիկյանը ախտահանեց ԱԺ ամբիոնը, որտեղից ելույթ է ունենում Փաշինյանը

Հոխիկյանը ախտահանեց ԱԺ ամբիոնը, որտեղից ելույթ է ունենում Փաշինյանը

Իմ բախտը չէր բերել, ես քիչ առաջ նստել էի այն վայրում, որը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համար։ Չիշտն ասած այ քիչ առաջ այնտեղ արդեն ախտահանման որոշակի աշխատանքներ եմ կատարել ու այժմ մոտեցել եմ ԱԺ ամբիոնին։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց լրագրող, «Ազատագրական շարժման» անդամ Նաիրի Հոխիկյանը։

«Այստեղից՝ Ազգային ժողովի ամբիոնից պարբերաբար ելույթ է ունենում նաև այս երկրի հետ ազգային որևէ կապ չունեցող և իրեն վարչապետ կոչող անձը, ես այստեղ նույնպես ցանկանում եմ ախտահանման որոշակի աշխատանքներ կատարել»,- ասաց Հոխիկյանը՝ անձեռոցիկով մաքրելով ԱԺ ամբիոնը։

«Ես հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կախտահանի այս երկիրը այս անհայրենիք սրիկաներից»,- հավելեց նա։