ՌԴ-ում քովիդից մահացության հակառեկորդ է սահմանվել

ՌԴ-ում քովիդից մահացության հակառեկորդ է սահմանվել

Վերջին մեկ օրում ՌԴ-ում COVID-19 համավարակից մահացության հակառեկորդ է սահմանվել, մահացել է  819 մարդ։ Այս մասին հաղորդում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram-ալիքը։ Վերջին անգամ մահացության առավելագույն թիվը արձանագրվել էր օգոստոսի 13-ին՝ 815 մարդ։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսային համավարակից ի վեր ՌԴ-ում այս հիվանդությունից մահացել է 169 683 մարդ։ Վարակվածության ամենաբարձր մակարդակը Մոսկվայում է՝ 2317 դեպք, երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է՝ 1823 դեպք, երրորդում մերձմոսկովյան շրջանն է։