Հավաքարարը մարդ չի՞․․․

Հավաքարարը մարդ չի՞․․․

Թե ինչու են ավագանու նիստում  «Հանրապետություն» խմբակցությանը որպես ցամաքային գրոհատեսակ դեմ տվել, այդ մասին թող Արամ Սարգսյանը մտածի, որովհետև նման գրոհներ իր կուսակցության անդամների միջոցով դեռ լինելու են։ Իր կուսակցությունն ավագանիում միջանկյալ գործիք է, որը հենց նման բաների համար է ներդրվել։ Այդ թեմայի մասին անգամ խոսելն ավելորդ է, որովհետև կողմերից յուրաքանչյուրն առավել քան լավ գիտի իր դերաբաշխումը։ Բոլորովին այլ հարց եմ բարձրացնելու․ 

Հավաքարարը մա՞րդ չէ։ Հավաքարարի աշխատանքն այնքան ստորացվա՞ծ է, որ մեկին վիրավորելու համար կարելի է ասել հավաքարա՞ր։ Ժողովրդավարությունից եք խոսում․ ձեր փնթի պահվածքով, պիտի որ իմանաք, որ գերտերությունների ղեկավարներն իրեն գովազդում են  իրենց հավաքարարների միջոցով։ Առաջինը նրան են ողջունում, նրան են սիրալիր խոսք ասում, հետո մյուս պաշտոնյաներին։ Անի Խաչատրյանն այդ ի՞նչ դառավ, որ հավաքարարների մի ողջ բանակի վիրավորում է։ Տեսեք ինչ է ասում․ 

«Ինչ-որ կոյուղաջրերի թագուհի, կամ ավելի ճիշտ հավաքարարուհի, փորձեց ջուր ցանել ինձ վրա, ստացավ այն, ինչ ստացավ: Նման տեղերում ես հայհոյանք չեմ հնչեցնում, բայց կստանան այն, ինչին արժանի են։ Զգուշացնում եմ այդ խմբակին ու ասում, որ եթե սրանից հետո կփորձեն նման որևէ բան, կանեն նման որևէ բան, կստանան հավասար կամ ավելին»։

Նա ի՞նչ իրավունք ունի ավագանու անդամին որպես միջոց ընտրելով,   հավաքարարների մի ողջ բանակի վիրավորի։  սենք թե ում վիրավորում է՝  հավաքարարուհի է։ Դա ի՞նչ մի ստորացուցիչ մասնագիտություն է, որ իրեն «լայեղ չի»։ Հիմա որ Երևանի բոլոր մաքրուհիները իրենից հաշիվ պահանջեն նման վիրավորանքի համար, ո՞նց է տակից դուրս գալու․․․