Թողում չեն ցանքս անենք․․․

Առաջ, երբ սահմանամերձ գյուղի մասին հոդված էինք գրում, գյուղապետի, համայնքապետի հետ էինք կապվում։ Իսկ հիմա, երբ Արցախը հանձնելուց հետո հերթը հասավ Հայաստանի սահմանամերձ գյուղերի տարածքների ծվատմանը, համայնքի ղեկավարների հետ խոսելն անիմաստ է։ Նրանք հիմնականում ՔՊ-ի կողմից նշանակվածներն են, որոնց կարծես կարգել են, որ իրական պատկերը թաքցնեն։ Ասես հրաման ունեն, որ ասեն՝ ամեն ինչ լավ է, ինչ ասում են՝ սուտ են ասում։
Խնածախը տատական գյուղս է, հարազատներ ունեմ։ Ըստ իրենց տվյալների՝ գյուղը համարյա կիսվել է։ 300 տուն է եղել, հիմա վայ թե 200 տուն էլ չլինի։ Շատերը անասունները վաճառում, տուն- տեղ թողնում, դուրս են գալիս գյուղից։ Ասում են․
-Բա հինչ անե՞նք վեր տյուս չիկանք, անասունավ, վարելահողավ, դաշտերավ ենք ենք յոլա քացալ, յեկալ են մեր հողերը ծըրքներաս յեր են կըլալ, դրոշները տնգալ։ Էլ մենք հինչացու՞ ենք։ Մեր արոտավայրերը ասում են թորքի տարածք են, հունց քինա՞նք վարենք, կրակում են։ «Լյուբոյ մոմենտի» կարան կրակեն։ Մի երկու օր առաջ էլ, երբ գյուղացին օզում էր գարնան Խնածախուի ցանքս անի, կրակեցեին, ետ են տառալ, եկալ, բա հինչ անեն։ Գյուղի մի մասն էլ ասումա՝ մեր վեղան տուս կանք, շտեղ քինա՞նք․․․
-Զինվոր չկա՞ կանգնած․- հարցնում եմ։
- Հենցը մարի կա, վեր հի՞նչ։ Հրաման չոնեն, վեր մի պան անեն։ Կուճի- կուճի գյուղը մաղվումա, գյուղացու ձերքին հի՞նչ կա։ Մեր ապրուստը անասուն պահելը, հողը մշակելնա, վեր տա էլ չեն թողնում, հի՞նչ պիտի անեն։ Ջիհիլնին էլ տուս են կյամ։ Պիտի վերեւից հրաման ինի, վեր գյուղը պահենք, վեր կա վեչ, հու՞նց պահենք։
Կարծիքներ