Արծրուն Հովհաննիսյանին փոխարինող են գտե՞լ

Արծրուն Հովհաննիսյանին փոխարինող են գտե՞լ

Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է Արտակարգ իրավիճակների մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Գնդոյանն ասաց․ «Ճիշտն ասած, ես դեռ չեմ կարող նման բան մեկնաբանել, որովհետեւ դեռ նման խոսակցություն  ես չեմ ունեցել։ Եթե լինի, կիմանաք անպայման։ Ես չեմ կարող նման բան ասել, եթե նման բան կլինի, բնականաբար դա կհայտարարվի»։

Նշենք, որ Նանա Գնդոյանը աշխատել է այժմ Պնախարար Դավիթ Տոնոյանի հետ, երբ վերջինս Աինախարար էր։ Իսկ Արծրուն Հովհաննիսյանն աշխատել է նախկին իշխանության նախարարների՝ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, այժմ էլ Դավիթ Տոնոյանի հետ։