Nokia-ի ղեկավարը հեռանում է պաշտոնից

Nokia Corp ֆինլանդական հեռահաղորդակցության միջոցներ արտադրող ընկերության ղեկավար Պեկա Լունդմարկը տեղեկացրել է, որ առաջիկայում թողնելու է ընկերությունում իր զբաղեցրած՝ նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնները։ Նրա փոխարեն այս տարվա ապրիլի մեկից ընկերությունը կղեկավարի Intel ընկերության ներկայացուցիչ Ջասթին Հոթարդը։
Հիշեցնենք, որ Լունդմարկը Nokia-ն ղեկավարել է 2020 թվականից։ Սակայն այժմ որոշել է անցնել իր կարիերայի հաջորդ փուլին։
Կարծիքներ