ԱՊՊԱ-ն ևս կթանկանա

ԱՊՊԱ-ն ևս կթանկանա

ԱՊՊԱ-ն ևս կթանկանա:

Հայրենի իշխանությունները գազը, լույսը, ջուրը թանկացնելուց բացի որոշել են նաեւ ավտոմեքենաների ապահովագրությունը թանկացնել, այն էլ` մի քանի անգամ:

Այսպես,
07/02/2022 ից տեղի կունենան հետևյալ փոփոխություները ԱՊՊԱ ոլորտում.
  
01/11/2017 -31/12/2021 միջակայքում ԱՊՊԱ չկնքած կամ հիմա առաջին անգամ ԱՊՊԱ կնքելիս ԱՊՊԱ-ի ստանդարտ արժեքը կլինի 41.000 դրամ՝անկախ ձիաուժից

Եթե ձեր պատճառով հատուցվել  է 
1.  0-100.000 դրամ, ապա դասը կբարձրանա 3 դասով
2.  100.000-200.000 դրամ դասը կբարձրանա 4 դասով 
3. 200.000-500.000 դրամ դասը կբարձրանա 5 դասով
4. 500.000-1.000.000  դրամ դասը կբարձրանա 6 դասով
5. 1.000.000-1.800.000  դրամ դասը կբարձրանա 7 դասով
6. 1.800.000 դրամից ավել 8 դասով, որը կհասնի մինչև 300 % թանկացման 

Վթար չունեցողների համար լավ լուր.ձեզ համար կթանկանա ընդամենը տարեկան 3 000 դրամով ,որի վրա կկիրառվի նաեւ ձեր ընթացիկ զեղչը։