Ե՞րբ կվերսկսվեն Լա Լիգայի խաղերը․ օրը հայտնի է

Ե՞րբ կվերսկսվեն Լա Լիգայի խաղերը․ օրը հայտնի է

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ այս տարվա մարտ ամսին կորոնավիրուսային համավարակի պատճառով ընդհատված Լա Լիգայի հանդիպումները կվերսկսվեն հունիսի 8-ին։ «Իսպանիան արել է այն ամենը ինչը պահանջվում էր, եւ հիմա մեր առաջ նոր հորիզոններ են բացվում։ Ժամանակն է վերսկսել շատ ամենօրյա միջոցառումներ։ Լա Լիգան կվերադառնա հունիսի 8-ին»,- ասել է Սանչեսը։ Նշենք, որ մայիսին բոլոր ակումբները արդեն վերսկսել են իրենց մարզումները, նախ ինդիվիդուալ ծրագրով, իսկ հետ արդեն ոչ մեծ խմբերով։ Հիշեցնենք, որ 58 միավորով մրցաշարային աղյուսակում առաջատարը «Բարսելոնան» է։ Երկու միավորով հետ է մնում «Ռեալը»։