Երեկոյան ժամը 20։00-ին բոլորը պատուհաններից և պատշգամբներից ծափահարում էին միմյանց. Վալենսիա

Երեկոյան ժամը 20։00-ին բոլորը պատուհաններից և պատշգամբներից ծափահարում էին միմյանց. Վալենսիա

Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը տեսանյութ է տրամադրել ՝ կից գրելով՝ 

Երեկ արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո, այսօր Վալենսիան թվում էր գեղեցիկ շենքերով, մաքուր ու լայն փողոցներով լքված քաղաք։ Հատուկենտ մարդիկ կամ մեքենաներ կտեսնեիք փողոցում ողջ օրվա ընթացքում, որոնք երազի նման սահելով անցնում էին ու շտապում հասնել հասցեակետին։ Իսկ ահա երեկոյան ժամը 20։00 բոլորը միահամուռ պատուհաններից և պատշգամբներից ծափահարում էին միմյանց՝ ոգևորելու և ոգևորվելու համար։ Այս ամեն րոպե փոխվող ու փոփոխվող աշխարհը, որն ընդամենը 2 օրվա ընթացքում դարձավ տարօրինակ ու փոխեց մարդկանց սովորույթներն ու հայացքները կյանքի, գոյի, չգոյի և հենց իր իսկ նկատմամբ, միայն կփրկի ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐԸ։ Շուտով կհաղթենք ու նորից կգրկենք իրար։ Սիրում եմ կյանքը, սիրում եմ բոլորիդ, սիրում եմ քեզ՝ Երկիր։  Նշենք, որ այս պահին Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 8000-ի, զոհերը 290-ը գերազանցում  են:                                                       Տեսանյութը' Հելենա Ղուկասյանի