«Ժողովրդին խփել են իրար, արա, բան չեն կարում էլ անեն, ո՞վ են վաբշե էդ բոմժերը»․ Հաղթանակի բնակիչ

«Ժողովրդին խփել են իրար, արա, բան չեն կարում էլ անեն, ո՞վ են վաբշե էդ բոմժերը»․ Հաղթանակի բնակիչ

Հաղթանակ թաղամասի բնակիչները այսօր ճանապարհ էին փակել՝ այս եղանակով փորձելով իշխանության ուշադրությունը կենտրոնացնել քաղաքացու խնդիրների վրա։ Ժողովուրդը բողոքում է՝ իրենց հողերի նշանակությունը թույլ չեն տալիս փոխել, սեփականության վրա մի բան կառուցել, տունը նորոգել՝ հիմնավորելով, որ հողերը գերեզմանատանը մոտ են եւ սանիտարական գոտի են համարվում: Շուրջ երեք տարի է՝ թաղամասի բնակիչները պետական կառույցների դռներն են ընկած՝ գույքի, հողի հարցերով, սակայն քաղաքապետ փոխվելուց հետո, ամեն ինչ սկսվում է զրոյից։ Փաշինյանի նման՝ ով եկել, խնդրի քննարկումը սկսել է զրոյական կետից։ Հաղթանակ թաղամասում հողաբաժանման արդյունքում մարդկանց սեփականության իրավունքը ոտնահարվել է, մարդիկ չեն կարողանում իրենց սեփականաշնորհման վկայականները փոխարինել։

«Հունվարի 9-ի մեր հետ հանդիպում տեղի ունեցավ, որի արդյունքում որոշել էին, որ խնդրին լուծում կտան, բայց հունվարի վերջին, վերջին հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ ոչ միայն չի լուծվում խնդիրը, այլ այս մարդիկ ցանկություն էլ չունեն այս խնդիրը լուծել»,-ասաց թաղամասի բնակիչներից մեկը:

«Հաղթանակ թաղամասի տարածքից մենակ 70 հեկտար դուրս են բերում որպես սանիտարական գոտի՝  անորոշ ապագայով ու ոչ մի լուծում չեն առաջարկում։ Բացի այդ, 15 հեկտար էլ բարձրավոլտի տակից հողատարածքը վերցնում են ժողովրդի ձեռից ու էլի անորոշ ապագայով, չգիտեն ինչ է սպասվում, ու այդպես լիքը-լիքը խնդիրներ: Հունվարի 9-ին Ավինյանի հետ ունեցել ենք հանդիպում: Ինքը հասկացավ, որ խնդիրներից մեկը նույն օրը լուծվող խնդիր է, մեր ներկայությամբ, վարչական շրջանի ղեկավարի ներկայությամբ հանձնարարականը իջեցրեց ՃՔ վարչության պետին: Բայց մնացած մասով մենք ոչ մի արդյունք չունենք, ընդհանրապես շարժ չկա»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

«Օրը մի հատ օրենք են հանում, ժողովրդին խփել են իրար, արա, բան չեն կարում էլ անեն: Իրենք ո՞վ են վաբշե էդ բոմժերը: Իրենց վերջին քֆուրը հասնում ա: Իր հերը կարող է այնտեղ ժողովրդին բան ասի, մենք չենք կարա ասե՞նք, արա»,-զայրացած ասաց Արթուր անունով մի քաղաքացի։

«Մենք էլ կաբինետային խոսակցության չենք գնալու: Պահանջում ենք, որ գան Հաղթանակ թաղամաս, եւ տալիս են 1 շաբաթ ժամանակ»,-հայտարարեց ակցիան համակարգող մի տղա։ 

«Իրենք ասել են՝ ասեք, կանենք: Եթե չեն անելու «Հաղթանակ» թաղամասի ասածը, եկող ընտրությունների ժամանակ մեր թաղամասը հստակ իր ձայներով կորոշի, որ մենք դեմ ենք այս քաղաքական որոշումներին»,-նշեց նա։

«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։

Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։

Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»,- տեղեկացնում է քաղաքապետի խոսնակը։

Մանրամասն՝ տեսանյութում