Չինացի ցանցահենները ամերիկյան կարեւորագույն օբյեկտների վրա են հարձակում գործել

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիսթոֆեր Ռեյը մեղադրել է Չինաստանին՝ ԱՄՆ չափազանց կարեւոր օբյեկտների եւ ենթակառուցվածքների ծրագրային ապահովման համակարգերում վիրուսային հարձակումներ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է CBS-ը։ Ռեյը մանրամասնել է, որ չինացի ցանցահենները կարողացել են ներթափանցել ջրի մաքրման, էներգացանցերի, գազամուղների, հեռահաղորդակցության համակարգերի ծրագրային ապահովումն իրականացնող համակարգեր, ստանալով հնարավորություն զգալի վնաս հասցնել ամերիկյան ենթակառուցվածքներին ցանկացած պահի, երբ դա համարեն հարմար։
ՀԴԲ ղեկավարը նաեւ ասել է, որ Չինաստանի գործունեությունը արդեն վաղուց դուրս է եկել սովորական կիբերլրտեսության շրջանակներից եւ իրենից ներկայացնում է կանխամտածված եւ նպատակային գործողությունների իրականացում, որի նպատակը ԱՄՆ ազգային անվտանգության խաթարումն է։ Ընդ որում, ըստ Ռեյի, Չինաստանը նման վնաս հասցնելու ռեալ հնարավորության տիրապետում է։
Կարծիքներ