Թուրքիան Ռուսաստանի հետ կոնֆլիկտ չի հարուցի․ National Interest

Թուրքիան Ռուսաստանի հետ կոնֆլիկտ չի հարուցի․ National Interest

Անկարան չի անի քայլեր, որոնք կարող են բերել Մոսկվայի հետ հարաբերություններում կոնֆլիկտների առաջացման։ Ավելին, Անկարան կփորձի ջանքեր գործադրել, որպեսզի իր առանցքային գործընկերոջ՝ Մոսկվայի հետ լավ հարաբերություններ պահպանի՝ կտրուկ արժեզրկված լիրայի եւ վերջին քսան տարում ամենաբարձր սղաճի պայմաններում։ Այս մասին գրում է National Interest-ը

։ Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան ներկայումս գտնվում է չափազանց բարդ տնտեսական իրավիճակում, քանի որ թուրքական արժույթ լիրան մեկ տարում կորցրել է իր արժեքի 47 տոկոսը։ Սղաճն էլ ամենաբարձրն է վերջին երկու տասնամյակում։ Բացի այդ, Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի գազի 45 տոկոսը, նաթվի 17 տոկոսը, ցորենի 70 տոկոսը։ «Ռոսատոմն» էլ այնտեղ կառուցում է «Աքույու» ատոմակայանը, որը գործարկվելու է հաջորդ տարվանից։ Այս իրավիճակում Անկարայի համար ամենից խելամիտը կլինի, ըստ NI-ի վերլուծաբանների, Ռուսաստան-Ուկրաինա ներկայիս ճգնաժամում պահպանել չեզոքությունը՝ հանուն սեփական ազգային շահերի։