Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում այսօր՝ մարտի 25-ին, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան 07:39-ին, էպիկենտրոնը գտնվել է Էկինոզյուի շրջանում։

Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։