Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ՀՀ-ին սահմանակից զորամասեր

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ՀՀ-ին սահմանակից զորամասեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և նախարարության ղեկավարության այլ ներկայացուցիչներ այցելել են Հայաստանին սահմանակից Գեդաբեյի, Դաշքեսանի և Քելբաջարի (Քարվաճառ-խմբ․) ուղղությամբ տեղակայված զորամասեր։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ, հանդիպելով նշված ուղղություններով տեղակայված ստորաբաժանումներում զինծառայողների հետ, ԳՇ պետը անձնակազմին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրած խնդիրների մասին
Ստուգվել է բարձր լեռնային դիրքերում տեղակայված ստորաբաժանումներում զորքերի ծառայության և մարտական ​​հերթապահության կազմակերպումը։ Զեկուցվել է, որ դիրքերում ամենօրյա ռեժիմին համապատասխան շարունակական, շուրջօրյա ծառայություն է իրականացվում, կազմակերպվում է մարտական ​​հերթապահություն։