Կորոնավիրուսի առկայության ստուգման նոր թեստ է ստեղծվել ռուս գիտնականների կողմից

Կորոնավիրուսի առկայության ստուգման նոր թեստ է ստեղծվել ռուս գիտնականների կողմից

«Ռոսպոտրեբնադզորի» գիտնականները մշակել են նոր թեստ, որով հնարավոր է ավելի արդյունավետ կերպով որոշել, թե մարդու մոտ կա արդյոք նոր տիպի կորոնավիրուս, թե՝ ոչ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թեստը գրանցվել է կիրառության համար մարտի քսանհինգին։ Նշենք, որ նոր թեստը կարող է ոչ միայն ախտորոշել կորոնավիրուսը այլ նաեւ տարորոշել այն իր ազգակից վիրուսներից։ Նշենք, որ ներկայումս, պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանում կա 1,8 հազար կորոնավիրուսով հիվանդ, մահացել է 17-ը։