125 միլիոն դոլար է հատկացվել ԱՄՆ-ում՝ դպրոցների համար բժշկական դիմակներ գնելու համար

125 միլիոն դոլար է հատկացվել ԱՄՆ-ում՝ դպրոցների համար բժշկական դիմակներ գնելու համար

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Միացյալ Նահանգներում հատկացվել է 125 միլիոն դոլար՝ բազմակի օգտագործման բուժդիմակներ գնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ուրախ եմ այսօր հայտարարել, որ 125 միլիոն դոլար ենք տրամադրելու բազմակի օգտագործման դիմակներ գնելու համար դպրոցների համար՝ երկրի ողջ տարածքում»,- ասել է նախագահ Թրամփը։

Միաժամանակ նաեւ Սպիտակ տունը հրապարակել է ընդհանուր ցուցումներ՝ նոր ուսումնական տարում ուսուցիչների եւ աշակերտների անվտանգությունը՝ համաճարակային բարդ վիճակում ապահովելու համար։ Ցուցումներում խոսվում է ինչպես սոցիալական հեռավորության պահպանման, այնպես էլ դիմակներ կրելու եւ այլ կանոնների մասին։