Զիդանը նույնպես ցանկանում է թիմում տեսնել իտալացի կիսապաշտպանին

Զիդանը նույնպես ցանկանում է թիմում տեսնել իտալացի կիսապաշտպանին

Իտալական «Սասուոլոյի»  երիտասարդ կիսապաշտպան Մանուել Լոկատելիի տաղանդի և նրա նկատմամբ հայտնի ակումբների հետաքրքրվածության մասին մարզական մամուլում բազմիցս է գրվել։ Մասնավորապես ասում էին, թե կիսապաշտպանի տրանսֆերը ամեն կերպ փորձում են ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Ահա և ինչպես գրում են իտալական հեղինակավոր մարզական պարբերականները՝ ֆուտբոլիստի տրնասֆերը ձեռք բերելու պայքարին միացել է նաև Մադրիդի «Ռեալը»։ Արքայական ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հրահանգել է անձամբ կապվել Լոկատելլի հետ, ամեն կերպ համոզել տեղափոխվել Մադրիդ։