Չինաստանում ուսումնական հաստատությունների աշխատանքը վերսկսվել է

Չինաստանում ուսումնական հաստատությունների աշխատանքը վերսկսվել է

Չինաստանի արեւելքում գտնվող Չժեծյան նահանգում աստիճանաբար վերականգնվում են կրթական հաստատությունների աշխատանքը։ Դպրոցներում վերսկսվել են ավագ դասարանցիների դասերը։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ 1-ից 3-րդ եւ 4-8-րդ դասարանցիները դպրոց կվերադառնան արդեն ապրիլի քսանից, եւ քսանվեցից համապատասխանաբար, իսկ մայիսի վեցից կվերաբացվեն մանկապարտեզները։

Համալսարաններն ու քոլեջները պետք է պատրաստ լինեն վերսկսելու ուսումնական պրոցեսը արդեն ապրիլի վերջին։ Այն ուսանողները կամ աշակերտները, ովքեր արտասահմանից են կամ ունեն խնդիր վերադարձի հետ կապված, կարող են հետաձգել իրենց վարդարձը։ Մարտի 30-ի դրությամբ, ուսումնական գործընթացը ավագ դասարանցիների համար վերսկսվել էր Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանում եւ Տիբեթի ինքնավար շրջանում։ Ապրիլի յոթին ուսումնական գործընթացը կվերսկսվի Ծյանսի նահանգում, Գուանսի-Չժուանսիի ինքնավար շրջանում, Հունան եւ Հայնան նահանգներում։