ԱՄՆ-ն կարող է գնել Գազայի սեկտորը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն կարող է գնել Գազայի սեկտորը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է աշխարհի տարակուսանքն առաջացնել պաղեստինյան Գազայի սեկտորի վերաբերյալ արած իր հայտարարություններով։ Այս անգամ նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող  է գումարի դիմաց ձեռք բերել Գազայի սեկտորը եւ դարձնել Միացյալ Նահանգների սեփականությունը։ Դրանից հետո, ըստ Թրամփի, Միացյալ Նահանգները կարող է առաջարկել Մերձավոր Արեւելքի մյուս հարուստ երկրներին ներդրումներ կատարել եւ վերականգնել սեկտորը մաս առ մաս։

Այլ ներդրողներ կարող են անել դա արդեն ամերիկյան հովանու ներքո։ Ամենից կարեւորը, ըստ Associated Press-ի փոխանցման, այն է, որպեսզի ՀԱՄԱՍ-ն այնտեղ չվերադառնա երբեւէ։ Թրամփը այս հայտարարությունների հետ մեկտեղ նորից խոսել է այն մասին, որ կարելի է Գազայի բնակիչներին հարկադիր տարհանել այլ երկրներ, որոնց հետ Միացյալ Նահանգները նախապես կբանակցի եւ կհամաձայնեցնի բոլոր մանրամասները։