Միայն կիսագրագետները կարող են շարունակել 2016թ. ապրիլյան թեմայով շահարկումները

Միայն կիսագրագետները կարող են շարունակել 2016թ. ապրիլյան թեմայով շահարկումները

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

««Գոյություն ունի զրպարտությունից ավելի սարսափելի զենք՝ ճշմարտությունը»
Թալերյան

5-ի եթերում ցուցադրվեց Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Կարծում եմ շատերի համար լույս սփռվեց իրականության վրա։ Այս ֆիլմն ավելի մեծ հաշվետվություն է, քան այն անհասկանալի «զբաղմունքը», որը ծավալել է ապրիլյան դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովը։ Իսկ ողբերգությունն այն է, որ օրինակ Մկրտչյան Արենն ու Պողոսյան Քրիստինեն պետք է եզրակացություններ տան ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ։

Շնորհակալություն ֆիլմի հեղինակին և 5-րդ ալիքին՝ կատարված աշխատանքի համար։ Վստա՜հ եմ, այն օգտակար կլինի ապագա սերունդներին։

Հ.Գ. Այս ֆլիմից հետո, միայն կիսագրագետներն ու դիլետանտ մանիպուլյատորները կարող են շարունակել 2016թ. ապրիլյան թեմայով շահարկումները»։