Իտալիայի վարչապետը պատրաստվում է հրաժարականի

Իտալիայի վարչապետը պատրաստվում է հրաժարականի

Իտալական Հանրապետության անկուսակցական վարչապետ Ջուզեպպե Կոնտեն պատրաստվում է հրաժարական տալ։

«Իմ նպատակը համաձայնագիրն է, որը հստակ քաղաքական հեռանկար է տալիս կառավարությանը մինչև օրենսդրի լիազորությունների ավարտը»,- երեկ իտալական «Լա Ռեպուբբլիկա» թերթին տված հարցազրույցում ասել է Իտալիայի կառավարության ղեկավարը, ով պաշտոնավարում է 2018 թվականից։ 

«Հնարավոր է, որ Կոնտեն իր հրաժարականը ներկայացնի պետության ղեկավարին [Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլա] արդեն երեքշաբթի օրը, իսկ հետո ստեղծի նոր դաշինք, որը կհենվի ցենտրիստական ու խորհրդարանի այսպես կոչված «պատասխանատու» անդամների վրա»,- գրել է միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

«Լա Ռեպուբբլիկայի»  բնութագրմամբ՝ սա թռիչք է դեպի առաջ՝ վերականգնելու թուլացած ու պառակտված վարչապետությունը Իտալիայի նախկին վարչապետ, «Իտալիա Վիվա» կուսակցության ղեկավար Մատտեո Ռենցիի և այս կուսակցության մեծամասնությանը հրաժեշտ տալուց հետո:

«Ռոյթերսը» գրել է, որ վարչապետի աշխատակազմից մեկնաբանություն չի եղել այս թեմայով:

«Կոնտեի կառավարությունը խառնաշփոթի մեջ ընկավ այս ամսվա սկզբին, երբ կրտսեր գործընկերը՝ «Իտալիա Վիվա» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Մատտեո Ռենցին, անընդմեջ դուրս եկավ կաբինետից՝ կորոնավիրուսի ճգնաժամը կարգավորելու պատճառով: Չնայած անցած շաբաթ Կոնտեն գոյատևեց խորհրդարանում վստահության քվեարկությամբ, նրան չհաջողվեց ապահովել բացարձակ մեծամասնություն Սենատում, որը նշանակում է, որ նա պայքարելու է ցանկացած քաղաքական օրակարգ հաստատելու համար, քանի դեռ չի կարողացել նոր աջակցություն ստանալ»։

Հինշաբթի նախագահ Սերջիո Մատտարելան հինգ օր ժամանակ էր տվել իտալական կուսակցություններին՝ մոտենալու քաղաքական ճգնաժամի կարգավորման համաձայնագրին ու խուսափելու խորհրդարանական արտահերթ ընտրություններից: «Ես պարտավոր եմ արագ որոշումներ խնդրել», - ասել էր 78-ամյա նախագահը՝ վկայակոչելով Եվրամիության առջև Իտալիայի ստանձնած պարտավորությունների հրատապությունն ու տնտեսական ծանր իրավիճակը: