Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում. Վարդան Օսկանյան
...Մենք բախվում ենք այն հարցին, երբ մեզ ասվում է, որ, այո, հասկանալի է, ընդունելի է, բայց զարմանում են, որ այս հարցը ՀՀ իշխանությունները չեն բերում օրակարգ, հարց են տալիս` ինչո՞ւ։ Այստեղ է, որ ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տան Արցախի, Հայաստանի ժողովրդին, թե ինչու այս հարցը չեն ուզում բերել օրակարգ։ Իշխանությունների թեզը, որ սա կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունը, սին է, սուտ է, դա այդպես չէ։ Հարցը դիվանագիտական հարթությունում օրակարգ բերելը որեւէ կերպ չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար, ընդհակառակը՝ դա միայն ուժեղացնելու է Հայաստանի դիրքերը բանակցային հարթությունում, ուստի այսօր ՀՀ իշխանությունների վրա պետք է ճնշում բանեցնի ե՛ւ սփյուռքը, ե՛ւ Հայաստանի ժողովուրդը, ե՛ւ արցախահայությունը, որպեսզի ՀՀ իշխանությունններն այս հարցը բերեն օրակարգ։
Իմ կարծիքով՝ նրանք չեն ուզում դա անել, որովհետեւ գիտեն, որ սա բարդ խնդիր է, հարցն օրակարգ բերելով անընդհատ իրենց հիշեցնելու են իրենց սխալները, եւ իրենք ուղղակի ուզում են հարցը փակել եւ մոռացության տալ, որպեսզի քննադատության չենթարկվեն, որ հարցը մարսվի-գնա։ Բայց, ինչպես ես ասացի, այս հարցը հնարավոր չէ մարսել, դա մեզ համար էքզիստենցիալ խնդիր է։ Այնպես որ, Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ ՀՀ շահերից է բխում այս հարցն օրակարգ բերելը եւ հետամուտ լինելն այս խնդրին։ Հանձնախումբն այստեղ պատրաստ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Ես ուղղակի համոզված եմ, որ մեր երկուսի զուգահեռ աշխատանքով հնարավոր կլինի հարցը բերել օրակարգ եւ վերջում նաեւ հասնել ինչ-որ արդյունքի։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եւ մեր 6 ամսվա աշխատանքի միանշանակ եզրակացությունը սա է:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք` վաղը
Կարծիքներ