«Հրապարակ». Կրթական համակարգը ցնցված է

«Հրապարակ». Կրթական համակարգը ցնցված է

Երեկ կրթական համակարգը ցնցված էր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ու հարակից օրենքների փոփոխության այն դրույթից, ըստ որի՝ բուհերի ռեկտորները եւ գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից, մինչեւ 5 տարի ժամկետով։

Մենք ժամանակին գրել էինք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին տեսնում են Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում, եւ այս փոփոխությունն արվել է հատուկ նրա համար։ Որովհետեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նրան երբեք չի ընտրի, եւ Ա․ Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր դարձնելու միակ ձեւը նրան այդ պաշտոնին նշանակելն է։

Ընդ որում, օրենքների նախագծերում այս փոփոխությունը կատարվել է հապճեպ՝ ընդամենը 20 օր առաջ, արդարադատության նախարարությունում՝ առանց տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցնելու։