Պեկինում օդի աղտոտվածությունը 8 անգամ գերազանցում է ԱՀԿ թույլատրելի նորմը

Պեկինում օդի աղտոտվածությունը 8 անգամ գերազանցում է ԱՀԿ թույլատրելի նորմը

Պեկինում շաբաթ օրվա համար օդում PM 2,5 մանրագույն կոշտ մասնիկների առկայությունը կազմել է 190 միկրոգրամ, ինչը նշանակում է, որ այն ութ անգամ գերազանցում է ԱՀԿ կողմից հաստատված թույլատրելի խտության նորմը։ Նշենք, որ այս մասնիկներն են հիմնականում պատճառ հանդիսանում սմոգի ձեւավորման համար։ Այս մասին հայտնում է Պեկինի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտը։ Ըստ մասնագետների, օդի որակը Պեկինը կբարելավվի արդեն հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրը։

Նշենք, որ համավարակի ընթացքում, երբ տնտեսական գործունեությունը կանգ առավ, Պեկինում օդի որակը նկատելիորեն բարելավվեց, սակայն դա կարճաժամկետ դրական փոփոխություն էր, քանի որ տնտեսական կյանքի վերաաշխուժացման հետ կրկին վիճակը վատացավ, չնայած այն բանին, որ իշխանությունները մշտապես կոչ են անում խուսափել վնասակար արտանետումներից։