Հանցագործները իրենք էլ են զարգանում․ գլխավոր դատախազ

Հանցագործները իրենք էլ են զարգանում․ գլխավոր դատախազ

Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով հանցագրծության դեմ պայքարի մասին, ասաց, որ հանցագործները կատարելագործվում են, և դրանք զուգահեռ իրենք էլ են կատարելագործվում․

«Հանցավորության դեմ պայքարը հանցավորության հետ մրցավազք է, մրցակցություն է, հանցագործները իրենք էլ են զարգանում, իրենք էլ են կատարելագործում հանցագործության մեխանիզմները, որպեսզի մնան անպատիժ, դրան զուգահեռ զարգացնում ենք մեր կարողությունները մենք․ և մեր կարողությունները ոչ միայն տեխնոլոգիական, ժամանակակից կամ զուտ քննչական, մասնագիտական տակտիկայի, մեթոդիկայի զարգացում են, այլև, այո, օրենսդրական մակարդակում այդպիսի հնարավորությունների արձանագրումն է, և ձեր կողմից վկայակոչված վարույթը խիստ անհրաժեշտություն է, ես որպես գլխավոր դատախազ, ողջունում եմ դա»,- ասաց Դավթյանը։