Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը կարեւոր հայտարարություններ է անելու

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը կարեւոր հայտարարություններ է անելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամը պատրաստվում է օգտագործել բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքները հանրությանը ներկայացնելու, որոշակի մեսիջներ փոխանցելու եւ այդպիսով՝ հանրային տրամադրությունները ստուգելու համար։ Բնականաբար, վարչապետին իր ասելիքը տեղ հասցնելու հարցում կօգնեն ՔՊ-ական պատգամավորները, որոնց ենթադրվում է, որ նախապես բաժանել են հարցերը, որոնց միջոցով էլ Փաշինյանը պետք է տեղ հասցնի իր խոսքը։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ տեղ չէր գտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ավելին, առաջին անգամ բանակցային խոսույթում  տեղ չէր գտել  «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունը, փոխարենը  «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» անվտանգության  մասին արտահայտությունն էր շրջանառության մեջ դրվել։