«Այս տարի Գյումրին լինելու է Անկախության օրվա տոնակատարությունների կենտրոնը». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

«Այս տարի Գյումրին լինելու է Անկախության օրվա տոնակատարությունների կենտրոնը». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտնվել «Գյումրու օր-2019» տոնական համերգին։ «Ես երբեք այս հրապարակը՝ Վարդանանցը, այսքան մարդաշատ չեմ տեսել, նույնիսկ Հեղափոխության օրերին: Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա. այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների կենտրոնը, այսինքն՝ սեպտեմբերի 21-ի գլխավոր տոնակատարությունները տեղի են ունենալու Գյումրի քաղաքում։

Այսպիսով, մենք նոր ավանդույթի սկիզբ ենք դնում. այսպես ամեն տարի մենք սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը, մարզից մարզ ենք տեղափոխելու, և դա սկսում ենք Գյումրիից։ Եվ էլի ուզում եմ հիմա մեծ հաճույքով այսօրվանից՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 21-ը հայտարարել Գյումրիի միամսյակ»,-ասաց Փաշինյանը։