Բա, Պուտինը չի ասի՞ տո համբալ, դե գնացեք ձեր ռազմագերիներին հետ բերեք

Բա, Պուտինը չի ասի՞ տո համբալ, դե գնացեք ձեր ռազմագերիներին հետ բերեք

Այսօր Իմ Քայլի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայկական կողմի գերիների խնդրին՝ ասել է՝ եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին․

«Դա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի պարտավորությունն է: Գերիների վերադարձի օրակարգն ավելի մեծ հնարավորություն ունի ձևավորելու Ռուսաստանը: Իմ կարծիքով, դա մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին: Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին՝ ունենալով նաև միջազգային աջակցություն այդ հարցում», - մասնավորապես նշել է Իգիթյանը ավելացնելով, որ այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունն աշխատում է:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք իմքայլականի հայտարարության վերաբերյալ․

«Ստացվում է, որ Ռուսաստա՞նն է մեր  ռազմագերիների վերադարձի հարցով թիվ մեկ շահառուն։ Ռուսաստանն է այսօր խաղաղապահ առաքելություն իրականացնում, փաստացի Արցախի անվտանգությունը ՌԴ-ն է ապահովում, դու այս ինչ վիրավորական արտահայտություն ես անում մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ։ Դուք պատկերացնում եք Պուտինը տեսնում է, որ ԱԺ մի անասուն պատգամավոր նման հայտարարություն է անում։ Բա Պուտինը չի ասի՞, տո համբալ, բա որ դուք կարող եք, մեզ ինչու եք կանչել, դե գնացեք ձեր ռազմագերիներին հետ բերեք։ Իսկ Փաշինյանի պես դավաճանն էլ եկել վեր է ընգել Ազգային ժողովում, փոխանակ գնա այդ հարցերը լուծի»,- ասաց Պետրոսյանը։