Մոտ կես տոննա կոկաին են հայտնաբերել բանանի արկղերի մեջ

Մոտ կես տոննա կոկաին են հայտնաբերել բանանի արկղերի մեջ

Մոտ կես տոննա կոկաին է հայտնաբերվել Փարիզի մերձակայքում գտնվում Ռյունժիի շուկայում՝ բանանի արկղերի մեջ։ Այս մասին հայտնում է Parisien-ը։ Ըստ հրապարակման, թմրանյութը հայտնաբերվել են բանանի արկղերի մեջ, որոնք բերված են եղել Կոլումբիայից՝ մի պտուղ-բանջարեղենի վաճառքով զբաղվող գործարարի կողմից։

Ուշագրավ է, որ արկղերի կասկածելի պարունակության մասին ոստիկանությանն ահազանգել է հենց գործարարը։ Հայտնաբերված թմրանյութի ընդհանուր արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։

Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրանյութի այդ խմբաքանակի հետ կապված անձանց հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ։