Պուտինը ցույց տվեց, որ պատրաստ է բանակցելու

Ռուսաստանի նախագահ կողմից Ուկրաինական ճակատում հայտարարված Զատկական 30-ժամյա հրադադարը, որը մեկնարկեց ապրիլի 19-ին Մոսկվայի ժամանակով 18-ին եւ տեւեց մինչեւ ապրիլի 21-ի 00-ն, ցույց տվեց, որ Վլադիմիր Պուտինը բաց է բանակցությունների հանդեպ։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն պարբերականի, ՌԴ ղեկավարը այդ քայլով փորձում է հասկացնել ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի «անհամբեր վարչակազմին», որ Ռուսաստանը դեռ պատրաստ է բանակցություններին, ասված է հրապարակման մեջ։
Կարծիքներ