Ովքեր են հրավիրված Վարդան Ղուկասյանի երդմնակալությանը. ինչով է այն տարբերվելու

Վաղը առավոտյան տեղի է ունենալու Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը։ 13 տարի անց կրկին քաղաքապետարանի շենք վերադարձած Ղուկասյանն այդ արարողությանն առանձնահատուկ է պատրաստվում։
Մեր տեղեկություններով` հանդիսավոր ելույթի խոսք և նախաբան է պատրաստել, իսկ արարողությունը տարբերվելու է հյուրերի քանակով։ Ոչ միայն պաշտոնատար անձինք են ներկա գտնվելու քաղաքապետի երդման արարողությանը, այլ թաղի բնակիչներն ու բարեկամ ծանոթները։ Այդ առթիվ այսօր ողջ օրը քաղաքապետարանում անսովոր եռուզեռ է, նիստերի դահլիճն է կարգի բերվում, գույք է տեղափոխվում այնտեղ։ hraparak.am -ի տեղեկություններով հրավիրված են մարզպետը, փոխմարզպետները, հյուպատոսներ, բուհերի դասախոսներ, դատավորներ, ոստիկաններ, զինվորականներ, երկաթուղայիններ, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը մեզ հետ զրույցում ասել էր` թող հրավիրեն, կորոշի գնալ, թե ոչ։
Կարծիքներ