Արցախում վերականգնվել է գազամատակարարումը

Արցախում վերականգնվել է գազամատակարարումը

«Հրապարակի»-ի տեղեկություններով Արցախում կրկին վերականգնվել է գազամատակարարումը։ Նշենք, որ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել էր գազամատակարարումը։ 

Հիշեցնենք, Արցախում գազամատակարարումը առաջին անգամ դադարեցվել էր մարտի 8-ին։ Ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատար խողովակը։ Այն վերականգնվել էր մարտի 19-ին։