Ինչպես է կարողացել ռուսական կրթական համակարգը գործել համաճարակային սահմանափակումների պայմաններում․ գնահատել է Վլադիմիր Պուտինը

Ինչպես է կարողացել ռուսական կրթական համակարգը գործել համաճարակային սահմանափակումների պայմաններում․ գնահատել է Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանում ավելի հեշտությամբ հնարավոր եղավ կազմակերպել նորմալ կրթական գործընթացը համավարակային սահմանափակումների պայմաններում, քան բազմաթիվ այլ երկրներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանցի կամավորների հետ տեսակապային հանդիպման ընթացքում, նա նշել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադրություն է դարձրել այն խնդիրներին, որոնք կորոնավիրուսային համավարակի պայմաններում առաջանում են կրթության ոլորտում։ Պուտինը նկատել է, որ Ռուսաստանում համաճարակային սահմանափակումների պայմաններում կրթության կազմակերպումը ստացվեց դյուրությամբ, քանի որ կրթական համակարգը ուներ այն նյութատեխնիկական եւ ծրագրային բազան, որը անհրաժեշտ էր այն իրականացնելու համար։