Չորս երեխայի միայնակ հայրը սխալմամբ վճարել է

Ամբողջ մամուլում իր տափակ փիառն է․ «Երբ մարդը չորս երեխա ունի, անվճար է տրանսպորտն իրենց համար։ Երեկ կարդացի, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ կապ չունի՝ երեխաներն անչափահաս են, թե՝ չափահաս, ես էլ ասացի՝ փաստորեն, կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել ու վճարել եմ, իզուր չարչարվել եմ»։
Փաստորեն ստացվում է, որ չորս երեխայի միայնակ հայրը սխալմամբ վճարել է տրանսպորտին։ Հավանաբար գրառման նպատակն է, որ գումարը հետ ստանա։
Փաշինյանին ասեմ, որ ինքը այլ արտոնություններից էլ կարող է օգտվել, չէ՞ որ ամուսնացած չէ։ Քանի որ խոստովանել է, որ օրինական կարգով ամուսնություն չունի գրանցված, որպես միայնակ հայր կարող է այլ արտոնություններից էլ օգտվել։ Այլ արտոնությունների մասին էլ թող խոսի, երբ մարդիկ միայնակ են։ Կարո՞ղ են նրանք ինքնաթիռով երթևեկել գյուղից գյուղ, ինչպես ինքն է անում։ Այլ ճամփորդությունների մասին չեմ խոսում։
Կարծիքներ