Թուրքիայի հաջորդ տարվա բյուջեն ունենալու է բավականին մեծ դեֆիցիտ․ պաշտոնական

Թուրքիայի հաջորդ տարվա բյուջեն ունենալու է բավականին մեծ դեֆիցիտ․ պաշտոնական

Թուրքական Hürriyet պարբերականի լրագրող Նեշե Ղարանֆիլը գրում է, որ թուրքական կառավարությունը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել, կապված այդ երկրի միջին ժամկետայինության՝ 2021-23 թթ ֆինանսական դրության պլանավորվամ մասին։ Ըստ այդմ, 2021 թվականին Թուրքիայի պետբյուջեում ծախսերը կազմելու է 1 տրիլիոն 346 նիլիարդ լիրա կամ 192 միլիարդ դոլար։ Եկամուտները կազմելու է 1 տրիլիոն 101 միլիարդ լիրա կամ 154 միլիարդ դոլար։ Պլանավորված շրջանի վերջում բյուջետային դեֆիցիտի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի համեմատ կազմելու է 3,5 տոկոս։ Հաջորդ տարի թուրքական պետության բյուջեն ունենալու է 244 միլիարդ 993 միլիոն լիրայի կամ 35 միլիարդ դոլարի դեֆիցիտ։ 2022 թվականին դեֆիցիտը կազմելու է արդեն 248 միլիարդ 450 միլիոն լիրա, իսկ 2023 թվականին՝ 247 միլիարդ 308 միլիոն լիրա։