Զինված միջադեպի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել

Զինված միջադեպի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել

Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել աշխատավայրում երկու խմբերի միջև։Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով NTV-ին, դեպքը տեղի է ունեցել Կոնյա նահանգի Էրեգլի շրջանում։

Միջադեպի հետևանքով տուժել է 11 մարդ, որից 7-ը՝ ոստիկան։

Նշվում է, որ երկու խմբերի միջև անհայտ պատճառով ծագած հակամարտությունը վերաճել է փոխհրաձգության, որի ժամանակ հրազենային վիրավորում է ստացել 4 մարդ։ 

Բացի այդ, վիրավորվել է նաև 7 ոստիկան, որոնք փորձել են կասցնել փոխհրաձգությունը։

Կան բերման ենթարկված քաղաքացիներ, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։