Ո՞րն է զինվորականների ամենամեծ սխալը․ Զելենսկու ակնարկը

Ո՞րն է զինվորականների ամենամեծ սխալը․ Զելենսկու ակնարկը

Զինվորականների ամենամեծ սխալը քաղաքականությամբ զբաղվելն է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա կարծիքով, այդ դեպքում զինվորականները դադարում են կատարել իրենց անմիջական պարտականությունները և ավելի շատ ժամանակ են հատկացնում իրենց կարիերային։

«Եթե զինվորականը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, թող զբաղվի, բայց հետո չի կարող ռազմական գործողություններով զբաղվել։ Եթե ​​կռվում ես ու այդ ժամանակ մտածում, որ վաղը մտնելու ես քաղաքականություն կամ առաջադրվելու ես ընտրություններում, ապա թե՛ խոսքով, թե՛ առաջին գծում քեզ քաղաքական գործչի պես ես պահելու, այլ ոչ թե՝ զինվորականի։ Իմ կարծիքով դա մեծ սխալ է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին The Sun թերթին տված հարցազրույցում։

Ուկրաինայում վերջերս քննարկում է Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի միջև տարաձայնությունների թեման։ Նրանց միջև լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Զալուժնին The Economist ամսագրին տված հարցազրույցում հայտարարեց հակահարձակման փակուղու մասին։
Դրանից հետո ԶԼՄ-ները սկսեցին գրել նրա և Զելենսկու անհամաձայնությունների մասին։ Բացի այդ, ուկրաինական մամուլը սկսել է գրել 2024 թվականին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններին Զալուժնիի հնարավոր մասնակցության մասին։